Կիպրոսի Հանրապետությունը 2020-ի մարտի 15-ից փակում է մուտքը օտարերկրյա քաղաքացիների համար՝ նոր տեսակի կորոնավիրուսի տարածման վտանգի պատճառով, հայտնում է Cyprus News Agency-ը՝ վկայակոչելով երկրի նախագահ Նիկոս Անաստասիադիսին կոչը: Սահմանափակումները կտևեն 15 օր, այդ ընթացքում Կիպրոսի տարածք կարող են մուտք գործել միայն պետության քաղաքացիները, երկրում օրինական բնակություն հաստատող կամ երկրում աշխատող օտարերկրացիները, այլ պետությունների քաղաքացիներ, որոնք գտնվում են դիվանագիտական ծառայության մեջ: Բացի այդ, երկիր կարող են մուտք գործել Կիպրոսի համալսարանների օտարերկրյա ուսանողները: