Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների ղեկավարները կարող են Հայաստանի անդամակցության հարցը քննարկել Հավաքական անվտանգության խորհրդի առաջիկա նիստում, որը նշանակված է նոյեմբերի 11-ին։ Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը։               
 

Ավստրիայում կորոնավիրուսով վարակվածների թիվը գերազանցել է 600-ը

Ավստրիայում կորոնավիրուսով վարակվածների թիվը գերազանցել է 600-ը
14.03.2020 | 17:05

Ավստրիայում շաբաթ օրը նոր տիպի կորոնավիրուսով վարակվածների թիվն ավելացել է 98-ով և հասել է 602-ի՝ հայտնել է առողջապահության նախարարությունը: Մարտի 13-ի առավոտյան հայտնել էին 422 վարակվածի մասին, օրվա երկրորդ կեսին արդեն գրանցվել էր 504 վարակված: Ավստրիայի առողջապահության նախարարությունը կորոնավիրուսի իրավիճակի մասին տեղեկություն է հաղորդում օրական երկու անգամ՝ առավոտյան 8:00-ին և 15:00-ին:


Ավստրիայում կատարվել է 7467 թեստ, որից դրական է եղել 602-ի պատասխանը, 6 անձ արդեն ապաքինվել է: Մարտի 12-ին կորոնավիրուսի պատճառով երկրում արձանագրվել էր առաջին մահը՝ Վիենայում մահացել էր 69-ամյա մի տղամարդ, որ եղել էր Իտալիայում և ուներ նաև այլ հիվանդություններ:

Դիտվել է՝ 1109

Մեկնաբանություններ