Ադրբեջանի կառավարության օպերատիվ շտաբն այսօրվից հանրային կյանքի ու միջոցառումների խիստ սահմանափակումներ է մտցրել: Կորոնավիրուսի տարածումը զսպելու նպատակով զանգվածային բոլոր միջոցառումները մեկ ամսով հետաձգվում են: Մարտի 14-ից երկրում չեն գործում բոլոր կինոթատրոնները, թանգարանները, թատրոնները, զվարճանքի կենտրոններն ու մարզասրահները: Սրճարաններին ու ռեստորաններին թույլատրվում է աշխատել մինչև երեկոյան ժամը 9-ը: Առևտրի կենտրոններն ու հանրային տրանսպորտը աշխատելու են պետական մարմինների կողմից սահմանված կանոններով: Դեղատների, պարենային խանութների աշխատանքային ռեժիմը չի փոխվում: Կարանտինը կամ բուժման ռեժիմը խախտող քաղաքացիները կենթարկվեն խիստ պատասխանատվության: Հատուկ միջոցներ կկիրառվեն նաև կեղծ տեղեկություններ տարածող և խուճապ սերմանող լրատվամիջոցների ու անձանց նկատմամբ:
Արգելվում են հարսանիքները՝ բացառությամբ նրանց, որ նախապես պլանավորված էին մարտի 14-ի և 15-ի համար: «Օպերատիվ շտաբի բոլոր որոշումները ենթակա են պարտադիր կատարման», - ասված է Ադրբեջանի կառավարության հաղորդագրությունում: