Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների ղեկավարները կարող են Հայաստանի անդամակցության հարցը քննարկել Հավաքական անվտանգության խորհրդի առաջիկա նիստում, որը նշանակված է նոյեմբերի 11-ին։ Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը։               
 

Մումբայում բացվել է նորաձևության բազմամարդ փառատոնը

Մումբայում բացվել է նորաձևության բազմամարդ փառատոնը
15.03.2020 | 17:21

Չնայած կորոնավիրուսի սպառնալիքներին, ուրբաթ օրը Հնդկաստանի Մումբայ քաղաքում բացվել է Bombay Times Fashion Week նորաձևության փառատոնը: Հնդիկ դիզայներ Ռոհիտ Վերման ներկայացրել է իր հավաքածուն: Փառատոնի բացման առաջին օրը թեմատիկ էր՝ «Գլամուր նպատակի հետ»:

Ամենամյա փառատոնի բացմանը շատ մարդ է մասնակցել: Ցուցադրության դահլիճը լեփ-լեցուն էր: Մեկ միլիարդ 300 միլիոն բնակչություն ունեցող Հնդկաստանում, մարտի 13-ի դրությամբ, պաշտոնական տվյալներով, կորոնավիրուսի ընդամենը 82 դեպք է գրանցվել, վիրուսի հետևանքով 2 մարդ է մահացել:

Դիտվել է՝ 400

Մեկնաբանություններ