Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների ղեկավարները կարող են Հայաստանի անդամակցության հարցը քննարկել Հավաքական անվտանգության խորհրդի առաջիկա նիստում, որը նշանակված է նոյեմբերի 11-ին։ Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը։               
 

Մի շարք ավիաընկերություններ չեղարկել են չվերթները Երևան

Մի շարք ավիաընկերություններ չեղարկել են չվերթները Երևան
15.03.2020 | 17:29

«Զվարթնոց» օդանավակայանը նորմալ հունով աշխատում է, բայց կան որոշակի չեղարկված չվերթներ՝ ասաց «Զվարթնոց» օդանավակայանի հանրային կապերի պատասխանատու Սաթենիկ Հովհաննիսյանը: «Որոշ ավիաընկերություններ չեղարկել են կամ նախատեսում են չեղարկել որոշ չվերթեր։ Արմենիա ավիաընկերությունը չեղարկել է Երևան-Լիոն-Երևան և Երևան-Թել Ավիվ-Երևան երթուղիներով չվերթերը, իսկ Ryanair ավիաընկերությունը՝ Միլան և Հռոմ չվերթերը։


Qatar Airways, Fly Dubai, Belavia, Pegas Fly ավիաընկերությունները չվացուցակում իրականացրել են ճշգրտումներ, չեղարկելու են որոշ չվերթեր»,-մանրամասնեց նա:
Սաթենիկ Հովհաննիսյանն ասաց, որ այս պահին ցուցանիշ ներկայացնել չի կարող, բայց բնական է, որ ուղևորահոսքի նվազում կլինի:

Դիտվել է՝ 330

Մեկնաբանություններ