Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների ղեկավարները կարող են Հայաստանի անդամակցության հարցը քննարկել Հավաքական անվտանգության խորհրդի առաջիկա նիստում, որը նշանակված է նոյեմբերի 11-ին։ Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը։               
 

Սինձո Աբեն աննախադեպ քայլեր է խոստացել տնտեսությունը վերականգնելու համար

Սինձո Աբեն աննախադեպ քայլեր է խոստացել տնտեսությունը վերականգնելու համար
15.03.2020 | 17:30

Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն աննախադեպ քայլեր է խոստացել կորոնավիրուսի հետևանքով քայքայված տնտեսությունը վերականգնելու համար, գրում է Reuters-ը: Ճապոնիան կձգտի գլխավորել աշխարհի խոշորագույն երկրների միջև համագործակցությունը՝ գլոբալ տնտեսությունը վերականգնելու նպատակով, հայտարարել է վարչապետ Սինձո Աբեն: Նրա խոսքով՝ Ճապոնիան կքննարկի մի շարք տարբերակներ, ներառյալ՝ իշխող կուսակցության օրենսդիրների առաջարկը՝ նվազեցնել հարկի դրույքաչափը՝ տնտեսությանը աջակցելու համար: «Մոտ ապագայում մենք կենտրոնանալու ենք վիրուսի զսպման վրա։ Մենք պետք է Ճապոնիայի տնտեսությունը վերադարձնենք ամուր հիմքերի վրա։ Մենք համարձակ, աննախադեպ քայլեր կձեռնարկենք այդ նպատակին հասնելու համար»,-ասել է նա մամուլի ասուլիսի ժամանակ։

Դիտվել է՝ 319

Մեկնաբանություններ