Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների ղեկավարները կարող են Հայաստանի անդամակցության հարցը քննարկել Հավաքական անվտանգության խորհրդի առաջիկա նիստում, որը նշանակված է նոյեմբերի 11-ին։ Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը։               
 

Աշխարհը փակում է սահմանները

Աշխարհը փակում է սահմանները
15.03.2020 | 17:31

Աշխարհը փակում է սահմանները, սահմանափակում ուղևորությունները՝ կորոնավիրուսի տարածումը կանխարգելելու նպատակով, գրում է Reuters-ը:
Ամբողջ աշխարհում երկրները շարունակում են փակել սահմանները, սահմանել մուտքի և կարանտինային խիստ պահանջներ և սահմանափակել մարդկանց զանգվածային կուտակումները: ԱՄՆ Apple ընկերությունը, Չինաստանից բացի, մինչև մարտի 27-ն ամբողջ աշխարհում կփակի իր բոլոր մանրածախ խանութները:


Աշխարհի գրեթե բոլոր երկրներում փակվել են թանգարանները, զբոսաշրջային տեսարժան վայրերը և չեղյալ հայտարարվել մարզական միջոցառումներ, որպեսզի նվազագույնի հասցվի կորոնավիրուսի փոխանցման ռիսկը: Կոլումբիայի նախագահ Իվան Դուկեն հայտարարել է, որ կփակի երկրի սահմանները Վենեսուելայի հետ:
«Կորոնավիրուսի հետ կապված իրավիճակի մանրամասն վերլուծությունից հետո, հաշվի առնելով վերջին ժամերի իրադարձությունները` թույլ տվեք տեղեկացնել, որ մարտի 14-ի ժամը 5.00-ից սկսած` կփակվեն Վենեսուելայի հետ բոլոր սահմանային անցակետերը»,-նշել է նա:
Սաուդյան Արաբիան երկու շաբաթով կդադարեցնի բոլոր միջազգային չվերթները, հայտնել Է SPA պետական լրատվական գործակալությունը:
Թայվանն ամբողջ Եվրոպայից, այդ թվում՝ Մեծ Բրիտանիայից և Իռլանդիայից ժամանած ուղևորներից կպահանջի 14 օրով ինքնամեկուսացվել, Նոր Զելանդիան երկիր մտնող բոլոր մարդկանց համար համանման միջոցներ կսահմանի:
Չիլիի նախագահ Սեբաստիան Պիներան հայտարարել է ուրբաթ 500-ից ավելի մարդկանց մասնակցությամբ հրապարակային միջոցառումների արգելման մասին:
Մեծ Բրիտանիան հաջորդ շաբաթ արտակարգ օրենքներ կներկայացնի զանգվածային միջոցառումներն արգելելու համար:


Ֆիլիպինների մայրաքաղաք Մանիլան, որտեղ բնակվում է մոտ 12 միլիոն մարդ, գիշերային պարետային ժամ է հայտարարել և առևտրի կենտրոններին կոչ է արել մեկ ամսով դադարեցնել աշխատանքը:
ԱՀԿ-ն երեկ Եվրոպան հայտարարել էր կորոնավիրուսի համավարակի կենտրոն:
ԱՀԿ գլխավոր տնօրեն Թեդրոս Ադհանոմ Գեբրեյեսուսը հայտարարել է, որ Եվրոպայում «նոր դեպքերի և մահացությունների մասին հաղորդագրություններն ավելի շատ են, քան աշխարհի մյուս հատվածներում»։ «Ամեն օր հաղորդվում է ավելի շատ դեպքերի մասին, քան Չինաստանում համաճարակի գագաթնակետի ժամանակ»,- հավելել է Գեբրեյեսուսը: Ամբողջ աշխարհում կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվը հասել է 145 931-ի, մահվան դեպքերը 5440 են: Հայաստանում հաստատվել է վարակի 18 դեպք։

Դիտվել է՝ 619

Մեկնաբանություններ