Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների ղեկավարները կարող են Հայաստանի անդամակցության հարցը քննարկել Հավաքական անվտանգության խորհրդի առաջիկա նիստում, որը նշանակված է նոյեմբերի 11-ին։ Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը։               
 

Կարո Փայլանը հայկական վնասված եկեղեցու վերաբերյալ հարցում է ուղարկել Թուրքիայի մշակույթի նախարարին

Կարո Փայլանը հայկական վնասված եկեղեցու վերաբերյալ հարցում է ուղարկել Թուրքիայի մշակույթի նախարարին
15.03.2020 | 17:32

Փետրվարի 24-ին Թուրքիային սահմանամերձ իրանական Խոյ քաղաքում երկրաշարժի հետևանքով վնասվել է Վանի Բաշքալե շրջանի Ձորադիրի Սուրբ Էջմիածին կիսավեր եկեղեցին: Երկրաշարժի հետևանքով փլվել է եկեղեցու աջակողմյան որմնախորշը: Թուրքիայի խորհրդարանի հայ պատգամավոր Կարո Փայլանը Facebook-ի իր էջում տեղեկացրել է, որ եկեղեցու հետագա ճակատագրի, հնարավոր վերականգնման հարցում է ուղարկել Թուրքիայի մշակույթի նախարար Մեհմեթ Նուրի Էրսոյին: Նա նախարարին դիմել է հետևյալ հարցերով՝ ճշտվե՞լ է Վանի Բաշքալե շրջանի հայկական Ձորադիրի Սուրբ Էջմիածին եկեղեցու վնասի չափը, պատմական ու ճարտարապետական մեծ արժեք ունեցող այս եկեղեցու վնասները վերացնելու համար գումար տրամադրվելո՞ւ է, վրակառուցման աշխատանքներ սկսվելո՞ւ են, Վանում գտնվող և երկրաշարժից տուժած մյուս մշակութային կառույցների մասով վնասների ճշտման աշխատանքներ կատարվե՞լ են, գույքագրվա՞ծ են Վանի մշակութային հուշարձանները, ո ՞րն է մշակույթի նախարարության գործողությունների ծրագիրը Վանի մշակութային հուշարձանների պահպանման, վերակառուցման և հաջորդ սերունդներին փոխանցելու ուղղությամբ:

Դիտվել է՝ 382

Մեկնաբանություններ