Իրանագետ Արմեն Իսրայելյանը ներկայացրել է կորոնավիրուսի տարածմամբ պայմանավորված իրադրությունն Իրանում: Ըստ նրա տվյալների՝ վերջին 24 ժամում կորոնավիրուսով վարակվածների թիվն ավելացել 1365 -ով՝ կազմելով 12729։
Մահվան 97 դեպք է արձանագրվել։ Մահացած հիվանդների ընդհանուր թիվը՝ 611։
Ապաքինված հիվանդների թիվը ավելացել է 810-ով՝ կազմելով 4339։
Վիրուսն ամենաշատը տարածվել է Թեհրանում (347 դեպք), Սպահանում (155 դեպք), Ալբորզում (134), Մարքազիում (115 դեպք), Գիլանում (113 դեպք): Մնացյալ նահանգներում երկնիշ, որոշ տեղերում զրոյական ցուցանիշ է արձանագրվել:
Հայաստանի սահմանակից Արևելյան Ատրպատական նահանգում գրանցվել է 59 նոր դեպք։ Երեկ 92 էր։ Վարակի օջախ Ղոմում նվազում է նկատվել, արձանագրվել է վարակի 32 դեպք, երեկ 42 էր: