Չնայած կորոնավիրուսի տարածմանը՝ Էջմիածնի եկեղեցիներում այս օրերին շարունակվում են զանգվածային արարողություններ անցկացվել։ Թեև կորոնավիրուսը քաղաքում տարածվել է նշանադրության արարողությունից, և քաղաքապետ Դիանա Գասպարյանը կոչ էր արել խուսափել զանգվածային միջոցառումներից, բնակիչները չեն հետաձգում նախատեսված հարսանիքները։
Թե նախօրեին, թե այսօր պսակադրության արարողություններ են անցկացվել Սուրբ Գայանե եկեղեցում։ Մկրտության արարողությունները նույնպես կայացել են ըստ նախատեսվածի։