ԱԳՆ-ն հորդորում է ՀՀ քաղաքացիներին առանց հրատապ անհրաժեշտության սահմանափակել արտասահմանյան ուղևորությունները: Ուղևորություն կազմակերպելիս առաջնորդվել Առողջապահության միջազգային կազմակերպության` վարակի տարածման վիճակագրությամբ և խուսափել վարակի տարածման երկրներից՝ Իրան, Չինաստան, Կորեա, Ճապոնիա, ԱՄՆ և ԵՄ և այլ եվրոպական երկրներ (առավելապես՝ Իտալիա, Գերմանիա, Ֆրանսիա, Իսպանիա, Շվեյցարիա, Նորվեգիա, Դանիա, Շվեդիա, Նիդերլանդներ, Միացյալ Թագավորություն, Բելգիա և Ավստրիա) այցելություններից:Այս երկրներում գտնվելու կամ այցելելու պարագայում անհրաժեշտ է հետևել ՀՀ առողջապահության նախարարության կամ երկրի իշխանությունների ցուցումներին և խորհուրդներին, կապ հաստատել տեղում ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունների հետ։
Նոր տիպի կորոնավիրուսի (COVID-19) վարակի լայն տարածում ունեցող երկրներից վերադարձող ՀՀ քաղաքացիները, կախված ժամանման երկրից/երկրներից պետք է ենթարկվեն 14-օրյա ինքնամեկուսացման, եթե որոշում չի կայացվել գտնվել հատուկ կարանտինի վայրում: Միաժամանակ գտնվող և/կամ արտերկիր ուղևորություն նախատեսող ՀՀ քաղաքացիներին խորհուրդ է տրվում կանգնել հյուպատոսական հաշվառման, որն այժմ հնարավոր է իրականացնել նաև հյուպատոսական հաշվառման ավտոմատացված համակարգի միջոցով: