Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների ղեկավարները կարող են Հայաստանի անդամակցության հարցը քննարկել Հավաքական անվտանգության խորհրդի առաջիկա նիստում, որը նշանակված է նոյեմբերի 11-ին։ Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը։               
 

Նախարարը կոչ է անում կրոնական կազմակերպություններին չեղարկել զանգվածային ծեսերը

Նախարարը կոչ է անում կրոնական կազմակերպություններին չեղարկել զանգվածային ծեսերը
15.03.2020 | 17:45

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ֆեյսբուքում գրել է. «Անկեղծ ասած տեղյակ չեմ, թե մեր երկրում գործող կրոնական կազմակերպությունները ինչ որոշումներ ունեն իրենց ծիսակատարությունները շարունակելու կամ դադարեցնելու վերաբերյալ, սակայն ուզում եմ հիշեցնել, որ առնվազն Հարավային Կորեայում և մեր հարևան Իրանում նոր կորոնավիրուսային վարակը իր պայթյունաձև տարածումն է ստացել հենց կրոնական արարողությունների պատճառով։ Հետևաբար կոչ եմ անում մեր քաղաքացիներին և բոլոր կրոնական կազմակերպություններին զերծ մնալ զանգվածային ծեսերից՝ չեղարկելով դրանք մինչև համաճարակի վտանգի իսպառ վերացումը։ Մարդկանց առողջությունը վեր է ամեն ինչից»:

Դիտվել է՝ 411

Մեկնաբանություններ