Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների ղեկավարները կարող են Հայաստանի անդամակցության հարցը քննարկել Հավաքական անվտանգության խորհրդի առաջիկա նիստում, որը նշանակված է նոյեմբերի 11-ին։ Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը։               
 

Հայաստանի օդային երթևեկության կարգավարները ինքնամեկուսացել են կորոնավիրուսից

Հայաստանի օդային երթևեկության կարգավարները ինքնամեկուսացել են կորոնավիրուսից
15.03.2020 | 17:49

«Հայաէրոնավիգացիա» ՓԲԸ-ի անձնակազմը հարկադիր նախազգուշական միջոցներ է ձեռնարկել Էջմիածնում ընկերության աշխատակցի՝ կորոնավիրուսով վարակման փաստի բացահայտման կապակցությամբ՝ ասված է ընկերության հաղորդագրության մեջ: Կորոնավիրուսի տարածման վտանգից ելնելով՝ «Հայաէրոնավիգացիա» ՓԲԸ աշխատակիցներն ինքնամեկուսացվել են ընկերության վարչական շենքում: «Անձնակազմը պատասխանատու է ՀՀ տարածքում և Հայաստանի երկու միջազգային օդանավակայաններում անվտանգ օդային երթևեկության կազմակերպման համար: Որոշումը կայացվել է համատեղ՝ առողջապահության նախարարության, Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի և «Հայաէրոնավիգացիա» ՓԲԸ-ի ղեկավարության կողմից։ Հարկադիր նախազգուշական միջոցներ են ձեռնարկվել Էջմիածնում ընկերության աշխատակցի՝ կորոնավիրուսով վարակման փաստի բացահայտման կապակցությամբ: Երկրի օդային երթևեկության շարունակական սպասարկումն ապահովելու համար շենքում ներկա պահին գտնվում են ընկերության ղեկավարությունը՝ գլխավոր տնօրեն Արթուր Գասպարյանի գլխավորությամբ, ավիակարգավարների, ինժեներատեխնիկական մասնագետների անհրաժեշտ նվազագույն 75 հոգանոց անձնակազմը», - ասված է հաղորդագրության մեջ։
Ընկերության ղեկավարությունը հրատապ կազմակերպել և ձեռնարկել է բոլոր անհրաժեշտ միջոցները կարանտինի տակ գտնվող անձնակազմի շարունակական աշխատանքը և հանգիստը` ի սկզբանե 14 օր տևողությամբ, ապահովելու համար։ Ըստ հայտարարության` «Զվարթնոց» օդանավակայանի տարածքում գտնվող ընկերության վարչական շենք ոչ ոք չի կարող մուտք գործել, ինչպես նաև լքել: Այս որոշումը կապահովի անխափան օդային երթևեկությունը ՀՀ օդային տարածքում, երկրի երկու միջազգային օդանավակայաններում:

Դիտվել է՝ 390

Մեկնաբանություններ