Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների ղեկավարները կարող են Հայաստանի անդամակցության հարցը քննարկել Հավաքական անվտանգության խորհրդի առաջիկա նիստում, որը նշանակված է նոյեմբերի 11-ին։ Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը։               
 

Կորոնավիրուսի պատճառով ապրիլի 5-ի հանրաքվեի հանձնաժողովների անդամների և տեխսարքավորումները սպասարկող մասնագետների դասընթացները հետաձգվում են

Կորոնավիրուսի պատճառով ապրիլի 5-ի հանրաքվեի հանձնաժողովների անդամների և տեխսարքավորումները սպասարկող մասնագետների դասընթացները հետաձգվում են
15.03.2020 | 17:52

ԿԸՀ-ն դիմել է ՀՀ Սահմանադրության փոփոխությունների 2020 թվականի ապրիլի 5-ի հանրաքվեի տեղամասային ընտրական հանձնաժողովների անդամներին և տեխիկական սարքավորումներն սպասարկող մասնագետներին: «Կորոնավիրուսի վարակի տարածման հավանականությունը նվազեցնելու, առողջապահության համակարգի արդյունավետությանը նպաստելու և վարակը հաղթահարելու անհրաժեշտությամբ պայմանավորված Կենտրոնական ընտրական հանձնաժողովը տեղեկացնում է, որ
- 2020-ի մարտի 15-ից տեղամասային ընտրական հանձնաժողովների անդամների և տեխնիկական սարքավորումներն սպասարկող մասնագետների նախապես հայտարարված դասընթացների օրերը տեղափոխվում են.
- Դասընթացների անցկացման նոր օրերի վերաբերյալ կլինի լրացուցիչ հայտարարություն և տեղեկացում:
Կոչ ենք անում նաև խստորեն հետևել առողջապահության նախարարության ցուցումներին, խուսափել զանգվածային միջոցառումներին մասնակցելուց»:

Դիտվել է՝ 428

Մեկնաբանություններ