Մարտի 14-ին Երևանում, ժամը 23:50-ի սահմաններում, «Lexus» մակնիշի 34 RT 921 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Սեբաստիա փողոցում բախվել է կամրջի բետոնե հենասյանը: Դեպքի վայր են ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության հրշեջ-փրկարարական ջոկատը, այնուհետև՝ հատուկ փրկարարական աշխատանքներ իրականացնող խմբի փրկարարները, ովքեր գրեթե մեկ ժամ անց՝ օգտագործելով հատուկ տեխնիկա, կարողացել են վարորդին ավտոմեքենայից դուրս բերել: Շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, մինչև «Աստղիկ» բժշկական կենտրոն տեղափոխելը, վիրավորին տեղում առաջին բուժօգնություն է ցուցաբերել:
Ավտոմեքենայում հայտնաբերվել է ծառայողական վկայական՝ Արիանե Կաուլիի անունով և հիվանդանոց տեղափոխվածը Լևոն Արոնյանի կինն է: