Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների ղեկավարները կարող են Հայաստանի անդամակցության հարցը քննարկել Հավաքական անվտանգության խորհրդի առաջիկա նիստում, որը նշանակված է նոյեմբերի 11-ին։ Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը։               
 

Արարատ Միրզոյան. Կորոնավիրուսի վարակը կատակ չէ, դադարեցրեք բազմամարդ հավաքներ կազմակերպելը

Արարատ Միրզոյան. Կորոնավիրուսի վարակը կատակ չէ, դադարեցրեք բազմամարդ հավաքներ կազմակերպելը
15.03.2020 | 17:58

ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը ֆեյսբուքում գրել է. «Հանուն ձեր և ձեր սիրելիների առողջության, պարզապես դադարեցրեք կազմակերպել բազմամարդ հավաքներ, հրավիրել և մասնակցել այդպիսի միջոցառումների, այցելել բազմամարդ վայրեր։ Կորոնավիրուսի վարակը կատակ չէ, դրա տարածումը զսպելուն ուղղված միջոցները և առաջարկվող կանոնները կատակ չեն։


Կառավարության ձեռնարկած և ձեռնարկելիք միջոցները չեն կարող անհրաժեշտ արդյունքը տալ, եթե դուք անհրաժեշտ լրջությամբ չվերաբերեք իրավիճակին, ճիշտ չգնահատեք ձեր անհատական պատասխանատվության ամբողջ ծավալը և հնարավոր հետևանքները ինչպես երրորդ անձանց, այնպես էլ անմիջականորեն ձեր և ձեր սիրելիների համար, չպահպանեք պարզ կանոնները։
Խոհեմություն և առողջություն բոլորին»:

Դիտվել է՝ 611

Մեկնաբանություններ