Նիդերլանդներում գիտնականները COVID-19 կորոնավիրուսի հակամարմին են հայտնաբերել: «Սա ամենաառաջին հակամարմինն է, որն արգելափակում է վարակը, և մեծ հավանականություն կա, որ կկիրառվի դեղամիջոցների պատրաստման մեջ, որոնք կհայտնվեն վաճառքում»,- ասել է բջջային կենսաբանության պրոֆեսոր Ֆրանկ Գրոսֆելդը Ռոտերդամում: Հակամարմինը լաբորատորիայում ստացել են Covid-19–ին նման վիրուսային վարակների նախնական հետազոտման արդյունքում: Գիտնականների խոսքով՝ հակամարմինն այժմ պետք է փորձարկել մարդու վրա, իսկ այդ բոլոր հետազոտությունները կարող են ամիսներ տևել: Ներկա պահին այդ հետազոտությունները պետք է հավանության արժանանան կենսաբանության մյուս ոլորտները ներկայացնող մասնագետներից: