Երևան Մոլը որոշում է կայացրել մարտի 16-23-ը ժամակավորապես փակվելու մասին, գրված է Մոլի ֆբ-յան պաշտոնական էջում։ Հետևելով կորոնավիրուսի մասին պաշտոնական նորություններին, կարևորելով հանրային արձագանքը հարցի շուրջ, Երևան Մոլը որոշում է կայացրել մարտի 16-23-ը փակվելու մասին։
Որոշումը բխում է մոլի՝ սոցիալապես բարձր պատասխանատվության գաղափարից, հանրային և իր աշխատակիցների առողջության ու ապահովության առաջնային կարևորությունից։ Չեն գործելու նաև Երևան Մոլի կազմում գտնվող Կինոպարկ Կինոթատրոնը և Նավապետ Քիդ զվարճանքի կենտրոնը։ Գործելու է միայն Քարֆուր սուպերմարկետը՝ սննդամթերքի և այլ անհրաժեշտ ապրանքների ձեռքբերումը չսահամանափակելու նպատակով։ Երևան Մոլի այս որոշման արդյունքում չի անտեսվելու նաև իր տարածքում գործող վարձակալների գործարար բարօրությունը։ Երևան Մոլի վերաբացման կամ անհրաժեշտության դեպքում փակ լինելու ժամկետի երկարաձգման մասին կտեղեկացվի ավելի ուշ։
Եղեք առողջ և պահպանեք անվտանգության առաջնային կանոնները։