Ուղեղին հանգիստ տալ է պետք, այլապես այն գերհոգնածության ու ընկճախտի պատճառ կարող են լինել: Այս մասին գրում է Nikkei Style պարբերականը:
Ճապոնացի գիտնականների ուսումնասիրության համաձայն՝ մարդիկ վերջին տարիներին հաճախ են տառապում հիշողության վատացմամբ: Երևույթը միայն տարեցներին չէ բնորոշ, այլ 35-60 տարեկաններին, ովքեր հաճախ են օգտվում սմարթֆոններից ու համակարգիչներից:
Երբ մարդկային ուղեղը միանգամից տեղեկատվական գրոհի է ենթարկվում, այն ստացած ինֆորմացիան ամբողջովին «վերամշակել» չի կարողանում, հետևաբար ուղեղը հսկայական աղբավայրի է նմանվում: Թուլությունից ու տարատեսակ դեպրեսիաներից խուսափելու համար բժիշկները խորհուրդ են տալիս ուղեղին հանգիստ տալ, կրճատել սարքերի օգտագործման ժամանակը, հրաժարվել հաց ուտելիս գաջեթներով զբաղվել ու լավ քնել: