Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների ղեկավարները կարող են Հայաստանի անդամակցության հարցը քննարկել Հավաքական անվտանգության խորհրդի առաջիկա նիստում, որը նշանակված է նոյեմբերի 11-ին։ Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը։               
 

Լավագույն երկրները՝ թոշակառուների համար

Լավագույն երկրները՝ թոշակառուների համար
15.03.2020 | 21:57

Ամերիկյան International Living պարբերականը կազմել է թոշակառուների համար աշխարհի լավագույն երկրների ցուցակը: Այն կազմվել է հաշվի առնելով հիմնական չորս բաղադրիչ: Առաջին՝ որքանով է հեշտ տվյալ երկրի վիզա ստանալը, երկրորդ՝ բժշկական ծառայությունների հասանաելիություն, երրորդ՝ եղանակային պայմաններ, չորրորդ՝ հնարավորիս մատչելի գներ:

Ցուցակի առաջին հորիզոնականում Պորտուգալիան է, որն, ի դեպ, 2019-ին աշխարհի ամենաապահով երկրների ցանկում 3-րդն է եղել: Իսկ 2017-2018-ին ըստ Expat Insider Survey-ի հարցումների՝ Պորտուգալիան ամենաընկերական երկիրն է ճանաչվել:
Թոշակառուների համար ամենահարմարավետ երկրների ցուցակի երկրորդ տեղում Պանաման է: Լավագույն եռյակը եզրափակում է Կոստա-Ռիկան:

Դիտվել է՝ 560

Մեկնաբանություններ