ԱՄՆ փոխնախագահ Մայք Փենսը հայտարարել է, որ մարտի 16-ից արգելվելու է նաև բրիտանացիների ու իռլանդացիների մուտքը ԱՄՆ: Կորոնավիրուսի տարածումը կանխելու նպատակով Վաշինգտոնն արգելել էր ԵՄ երկրներից մուտքը ԱՄՆ, որ քաոսային իրավիճակ էր ստեղծել եվրոպական օդանավակայաններում:
Արգելքը չի վերաբերում ամերիկացիներին և ԱՄՆ-ում մշտական բնակության իրավունք ունեցող անձանց: