Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների ղեկավարները կարող են Հայաստանի անդամակցության հարցը քննարկել Հավաքական անվտանգության խորհրդի առաջիկա նիստում, որը նշանակված է նոյեմբերի 11-ին։ Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը։               
 

Զինված ուժերում կորոնավիրուսով վարակված զինծառայողներ չկան

Զինված ուժերում կորոնավիրուսով վարակված զինծառայողներ չկան
15.03.2020 | 22:07

Համացանցում շրջանառվող տեղեկատվությունը, թե այս պահին Դիլիջանի Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանի ուսանողներին տարհանում են, չի համապատասխանում իրականությանը, տեղեկացնում է ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը: Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանի սաներն ուսանում են ավագ դպրոցի ծրագրով, իսկ մինչև մարտի 23-ը կրթական հաստատություններում դասերն ու աշխատանքները դադարեցված են, հետևաբար վարժարանի սաներին ևս տրամադրվել է արձակուրդ: ՊՆ խոսնակը գրում է նաև, որ մամուլում տարածված տեղեկատվությունը, թե իբր զինված ուժերում կորոնավիրուսով վարակված զինծառայողներ կան, կեղծ է: Զինված ուժերում կորոնավիրուսով վարակված զինծառայողներ չկան, ավելին՝ որևէ զինծառայող վարակված կամ կարանտինում գտնվող քաղաքացիների հետ որևէ շփում չի ունեցել:

Դիտվել է՝ 694

Մեկնաբանություններ