Լիբիայի ազգային բանակը, որ ենթարկվում է մարշալ Խալիֆա Խաֆթարին, հարվածներ է հասցրել Միտիգի օդանավակայանի ուղղությամբ՝ մի քանի թուրք զինվորականների չեզոքացնելով:
«Վերջին օրերին մենք հարվածներ ենք հասցրել Տրիպոլիում Միտիգի օդանավակայանի ռազմական կառույցների ուղղությամբ, որոնք պատկանում են թուրքական զինուժին: Ոչնչացվել են ռադարներ, ՀՕՊ համակարգեր: Կան սպանվածներ թուրք զինվորականների շրջանում»,- РИА Новости-ն մեջբերում է Լիբիայի ազգային բանակի ներկայացուցչին: Նա ընդգծել է, որ ավիահարվածների արդյունքում ոչնչացվել են թուրքական ռազմական պահեստները: