Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների ղեկավարները կարող են Հայաստանի անդամակցության հարցը քննարկել Հավաքական անվտանգության խորհրդի առաջիկա նիստում, որը նշանակված է նոյեմբերի 11-ին։ Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը։               
 

Ղազախստանում կորոնավիրուսի պատճառով արտակարգ դրություն է հայտարարվել

Ղազախստանում կորոնավիրուսի պատճառով արտակարգ դրություն է հայտարարվել
15.03.2020 | 22:17

Ղազախստանի նախագահ Կասիմ Ժոմարտ Տոկաևի հրամանագրով մարտի 16-ից ամբողջ հանրապետության տարածքում արտակարգ դրություն է հայտարարվել կորոնավիրուսի տարածման պատճառով: Ղազախստանի առողջապահության նախարարությունը հայտնել է երկրում վարակի 8 դեպքի մասին:


«Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից նոր կորոնավիրուսը համաճարակ ճանաչելու հետ կապված քաղաքացիների կյանքն ու առողջությունը պահպանելու համար համաձայն Ղազախստանի հանրապետության օրենսդրությանը, Ղազախստանի հանրապետության ամբողջ տարածքում հայտարարել արտակարգ դրություն 2020թ. մարտի 16-ի ժամը 08:00-ից մինչև 2020թ. ապրիլի 15-ի ժամը 07:00-ն»,-ասված է հրամանագրի տեքստում:

Դիտվել է՝ 840

Մեկնաբանություններ