Իրանը կորոնավիրուսի պատճառով խորհրդարանական ընտրությունների երկրորդ փուլը հետաձգել է մինչև սեպտեմբեր՝ տեղեկացրել է Իրանի սահմանադրության պահպանման խորհրդի ներկայացուցիչ Աբբաս Ալի Կադխոդային:
«Հաշվի առնելով իրավիճակը երկրում, հարգելի ներքին գործերի նախարարը առաջարկել է փոխել երկրորդ փուլի անցկացման ամսաթիվը ապրիլի 17-ից 2020թ. սեպտեմբեր: Երկու առաջարկված ամսաթվերից` սեպտեմբերի 11 կամ 18, Սահմանադրության պահպանման խորհուրդը իր համաձայնությունը տվել է երկրորդ փուլը անցկացնել սեպտեմբերի 11-ին»,-հայտարարել է Կադխոդային: