«Առաջին լրատվական»-ի տեղեկություններով՝ երեկվանից ԵՊՀ-ի Ծաղկաձորի ուսումնաարտադրական բազան փակվել է: Այնտեղ մեկուսացվելու են նրանք, ովքեր կասկածվում են վիրուսակիր լինելու մեջ: Հայկական «Atlantis EuropeanAirways» ավիաընկերության կողմից Հռոմի ժամանակով մարտի 15-ին, ժամը 18:30-ին Հռոմի Ֆիումիչինո (Fiumicino Airport) օդանավակայանից կազմակերպվելու է չարթերային թռիչք դեպի Երևան ներկայումս Իտալիայում գտնվող և Հայաստան վերադառնալու ցանկություն հայտնած ՀՀ քաղաքացիների համար: Հայաստան վերադարձած մեր քաղաքացիները 14-օրյա կարանտինը կանցկացնեն Ծաղկաձորի ուսումնաարտադրական բազայում: