Ռիո մոլը հայտարարություն է տարածել, որում նշված է. «Անվտանգության նկատառումներից ելնելով Ռիո մոլը փակ կլինի մարտի 16-ից 23-ը։ Կաշխատի միայն Երևանի Սիթի սուպերմարկետը՝ հաշվի առնելով առաջին անհրաժեշտության ապրանքներ ձեռք բերելու կարևորությունը։ Այս պահին մեր աշխատակիցների և հաճախորդների առողջությունը ամենաառաջնայինն է մեզ համար։ Կոչ ենք անում առանց վերապահումների հետևել մասնագետների խորհուրդներին, պետք չէ խուճապի մատնվել, սակայն, ուշադիր եղեք Ձեր և շրջապատի մարդկանց առողջությանը։ Կախված երկրում տիրող համաճարակային իրավիճակից մոլի հետագա գործունեության մասին հավելյալ կտեղեկացնեք։ Մաղթում ենք առողջություն բոլորին»: