Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների ղեկավարները կարող են Հայաստանի անդամակցության հարցը քննարկել Հավաքական անվտանգության խորհրդի առաջիկա նիստում, որը նշանակված է նոյեմբերի 11-ին։ Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը։               
 

Տաշիր առեւտրի կենտրոնը մարտի 16-23-ը փակ կլինի

Տաշիր առեւտրի կենտրոնը մարտի 16-23-ը փակ կլինի
15.03.2020 | 23:05

Մարտի 16-23-ը փակ կլինի Տաշիր առեւտրի կենտրոնը: «Հարգելի տնտեսվարողներ և այցելուներ, ցանկանում ենք տեղեկացնել, որ մարտի 16-23-ը Տաշիր առևտրի կենտրոնը չի գործի։ Այս որոշումը բխում է հանրային շահերից, քանի որ մեզ համար առաջնայինը մեր ժողովրդի առողջությունն ու անվտանգությունն է: Վստահ ենք, որ համընդհանուր պայքարի շնորհիվ կկարողանանք հաղթահարել կորոնավիրուսի հետագա սրընթաց տարածումը։ Բոլորիդ մաղթում ենք առողջություն»,-նշված է հայտարարության մեջ:

Դիտվել է՝ 804

Մեկնաբանություններ