Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների ղեկավարները կարող են Հայաստանի անդամակցության հարցը քննարկել Հավաքական անվտանգության խորհրդի առաջիկա նիստում, որը նշանակված է նոյեմբերի 11-ին։ Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը։               
 

«Ռոսիա մոլը», «Երևան տոնավաճառը» և «Ռոսիա» առևտրի կենտրոնը մեկ շաբաթով փակ կլինեն

«Ռոսիա մոլը», «Երևան տոնավաճառը» և «Ռոսիա» առևտրի կենտրոնը մեկ շաբաթով փակ կլինեն
15.03.2020 | 23:07

Սիրելի հայրենակիցներ, հաշվի առնելով կորոնավիրուսի տարածման կանխարգելման միջոցառումները, մարդկանց կուտակումներից և շփումներից խուսափելու համար հայտարարում ենք, որ սույն թվականի մարտի 16-ից մինչև մարտի 23-ը չեն գործի «Ռոսիա մոլը», «Երևան տոնավաճառը» և «Ռոսիա» առևտրի կենտրոնը: Այս մասին հայտարարություն է տարածել «Սիլ» գրուպ ընկերությունը:


Ցանկանում ենք նշել, որ վերը նշված օրերին անխափան կաշխատեն «Կարֆուր» սուպերմարկետը, տոնվաճառներում գործող մթերային խանութները, սննդի բազան, ինչպես նաև առևտրի կենտրոններում գործող դեղատները և Հայէկոնոմբանկի մասնաճյուղերը: Այս կերպ աջակցում ենք նաև ՀՀ կառավարության կանխարգելիչ ծրագրին: Հորդորում ենք ՀՀ քաղաքացիներին այս օրերին լինել ավելի հավասարակշիռ և մարդկային շփումները հասցնել մինիմալի:

Դիտվել է՝ 824

Մեկնաբանություններ