Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների ղեկավարները կարող են Հայաստանի անդամակցության հարցը քննարկել Հավաքական անվտանգության խորհրդի առաջիկա նիստում, որը նշանակված է նոյեմբերի 11-ին։ Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը։               
 

«Զանգակ» հրատարակչության գրատները որոշ ժամանակ փակ կլինեն

«Զանգակ» հրատարակչության գրատները որոշ ժամանակ փակ կլինեն
15.03.2020 | 23:09

«Զանգակ» հրատարակչությունը, առաջնային համարելով հաճախորդների և աշխատակիցների առողջությունը, մարտի 16-ից փակելու է «Դալմա գարդեն մոլ» «Ռիո մոլ» և «Մեգամոլ Արմենիա»-ի գրատները, իսկ 17-ից՝ Աբովյան և Կոմիտասի մասնաճյուղերը՝ գրված է «Ֆեյսբուք»-ում «Զանգակ»-ի պաշտոնական էջում:


«Սիրելի՛ հաճախորդներ, հաշվի առնելով կորոնավիրուսի հետևանքով առաջացած իրավիճակը և առաջնային համարելով մեր հաճախորդների և աշխատակիցների առողջությունը, մարտի 16-ից «Դալմա գարդեն մոլ», «Ռիո մոլ» և «Մեգամոլ Արմենիա», իսկ 17-ից Աբովյան և Կոմիտասի մեր մասնաճյուղերը փակ կլինեն: Նախնական տվյալներով գրատները փակ կլինեն մինչև մարտի 24-ը, ժամկետների փոփոխության դեպքում հավելյալ կտեղեկացնենք: Մնացե՛ք տանը օգտվեք ազատ ժամանակից և կարդացեք գրքեր: Հուսով ենք՝ կհանդիպենք շատ շուտով: Եղե՛ք առողջ»,- նշված է հայտարարությունում:

Դիտվել է՝ 790

Մեկնաբանություններ