Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների ղեկավարները կարող են Հայաստանի անդամակցության հարցը քննարկել Հավաքական անվտանգության խորհրդի առաջիկա նիստում, որը նշանակված է նոյեմբերի 11-ին։ Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը։               
 

Իտալիայում, Իսպանիայում և Ֆրանսիայում 1 օրում կորոնավիրուսից մահացության ամենաբարձր ցուցանիշն է գրանցվել

Իտալիայում, Իսպանիայում և Ֆրանսիայում 1 օրում կորոնավիրուսից մահացության ամենաբարձր ցուցանիշն է գրանցվել
16.03.2020 | 12:57

Կորոնավիրուսի պանդեմիան տխուր ռեկորդ է սահմանել վիրուսից առավել տուժած երեք երկրներում: Վերջին 24 ժամում Իտալիայում մահացել է 368 մարդ, մահերի ընդհանուր թիվը անցել է 1800-ը: Իսպանիայում գրանցվել է 97 դեպք, մահերի ընդհանուր թիվը մոտենում է 300-ի, Ֆրանսիայում 29 մարդ է մահացել ընդհանուր թիվը 120 է: Մեծ Բրիտանիայում մեկ օրում ևս 14 մարդ է մահացել, մահերի ընդհանուր թիվը՝ 35: Իսպանիայում այսօրվանից կարանտին է, որի վերաբերյալ կառավարությունը որոշում էր կայացրել շաբաթ օրը: Մարդկանց չի թույլատրվում տնից դուրս գալ, բացառությամբ աշխատանքի, բժշկի կամ մթերային խանութներ գնալը: Վարչապետ Պեդրո Սանչեսը ինքն էլ կարանտինում է. նրա կինը վարակվածների թվում է:

Դիտվել է՝ 487

Մեկնաբանություններ