Հնարավոր է` Հայաստանի որոշ հատվածներում արտակարգ դրություն հայտարարվի, Facebook-յան ուղիղ եթերի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Մենք առաջիկա օրերին կքննարկենք և որոշում կկայացնենք, եթե տեսնենք, որ իրավիճակը լինելու է այնպիսին, որ հանրաքվեն և համաճարակային իրավիճակը հակասում են իրար, մենք այդ մասին էլ որոշում կկայացնենք, որը կլինի հիմնավորված», - ասաց Փաշինյանը:Նրա խոսքով՝ համաճարակային իրավիճակին պիտի պատրաստ լինենք, խիստ միջոցներ ձեռնարկենք: