Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների ղեկավարները կարող են Հայաստանի անդամակցության հարցը քննարկել Հավաքական անվտանգության խորհրդի առաջիկա նիստում, որը նշանակված է նոյեմբերի 11-ին։ Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը։               
 

Դիանա Գասպարյան. Վարչական վարույթներ կհարուցվեն այն մարդկանց նկատմամբ, ովքեր կզբաղվեն բացօթյա առևտրով

Դիանա Գասպարյան. Վարչական վարույթներ կհարուցվեն այն մարդկանց նկատմամբ, ովքեր կզբաղվեն բացօթյա առևտրով
16.03.2020 | 12:58

Երեկվանից ախտահանվում են Էջմիածնի հիմնական փողոցները, մայթերն ու կանգառները՝ ֆեյսբուքի ուղիղ եթերում ասաց Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյանը։ «Բանուկ փողոցներն ու մայթերն ախտահանվում են քլորով։ Քաղաքապետարանը մթերել է մեծ քանակությամբ բժշկական սպիրտ՝ բռնակները, ապակիները, երկաթյա մակերևույթները ախտահանելու համար», - ասաց նա։


Գասպարյանն ընդգծեց, որ տնտեսվարողներին կտրամադրվի ախտահանող նյութերի անհրաժեշտ քանակը՝ իրենց տարածքներն ախտահանելու համար։
«Անկախ նրանից տնտեսավորղները կդիմեն, չէ թե, հանրային սննդի կետերին և մթերային խանութներին քաղաքապետարանը կբաժանի բժշկական սպիրտ ու քլոր և կհետևի, որպեսզի այդ տարածքները ախտահանվեն», - ընդգծեց Գասպարյանը։
Նա նաև կոչ արեց չօգտվել բացօթյա առևտրի կետերից․ «Քաղաքապետարանի աշխատակիցները ոստիկանության աշխատակիցների հետ մեկտեղ իրականացնում են միջոցառումներ, այդ թվում նաև վարչական վարույթներ են հարուցվելու այն մարդկանց նկատմամբ, ովքեր այս պայմաններում կզբաղվեն բացօթյա առևտրով»:

Դիտվել է՝ 439

Մեկնաբանություններ