ՀՀ-ում կորոնավիրուսի գրանցված դեպքերի թիվը հասել է 30-ի՝ ֆեյսբուքյան իր էջում գրել է Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:
«Ունենք ևս 2 հաստատված դեպք, որոնցից մեկը փոխկապակցված է Էջմիածնի դեպքի հետ և ի սկզբանե մեկուսացված է եղել։ Մյուս դեպքը փոխկապակցված է երեկ երեկոյան հաստատված 2 դեպքի հետ։ Հանրագումարով, այս պահին ունենք հաստատված 30 դեպք, որոնցից 1-ը՝ առողջացած»,-գրել է նա։