Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների ղեկավարները կարող են Հայաստանի անդամակցության հարցը քննարկել Հավաքական անվտանգության խորհրդի առաջիկա նիստում, որը նշանակված է նոյեմբերի 11-ին։ Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը։               
 

Էդմոն Մարուքյան. Արտակարգ դրությունն արդեն անհրաժեշտություն է

Էդմոն Մարուքյան. Արտակարգ դրությունն արդեն անհրաժեշտություն է
16.03.2020 | 13:05

Արտակարգ դրությունն արդեն անհրաժեշտություն է, ֆեյսբուքի ուղիղ եթերում ասաց ԱԺ ԼՀԿ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը: «Մենք ունենք «Արտակարգ դրության իրավական ռեժիմի» մասին օրենք: Արտակարգ իրավիճակում կառավարությունը կարող է հայտարարել արտակարգ դրություն: Ակնհայտ է, որ համաճարակն արտակարգ իրավիճակ է, իսկ արտակարգ իրավիճակը հիմք է, որ հայտարարվի արտակարգ դրություն, խորհրդարանն էլ իրավունքի ուժով հավաքվի՝ քննարկելու հետագա միջոցառումները: Սակայն մեր որոշ գործընկերներ մեկնաբանում են, որ սահմանադրական կարգին սպառնացող վտանգը միայն այն վտանգներն են, որոնք թվարկված են Քրեական օրենգրքում, «Արտակարգ դրության իրավական ռեժիմի» մասին օրենքում: Բայց ուզում եմ ասել՝ հարգարժան գործընկերներ, կառավարությունը կարող է արտակարգ դրություն հայտարարել: Համաճարակն իրենից վտանգ է ներկայացնում և ակնհայտ է, որ այն սպառնում է ՀՀ սամանադրական կարգին», - ասաց պատգամավորը:

Դիտվել է՝ 610

Մեկնաբանություններ