Էջմիածնի ռեստորաններում և հարսանյաց սրահներում կչեղարկվեն բոլոր միջոցառումները՝ ֆեյսբուքի ուղիղ եթերում ասաց Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյանը։ «Պայմանավորվածություն ունենք բոլոր ռեստորանների և հարսանյաց սրահների հետ, որ չեղարկվելու են բոլոր առիթները՝ համաճարակի տարածումը հնարավորինս կանխելու համար», - ասաց Էջմիածնի քաղաքապետը։
Նա ընդգծեց, որ սննդի կետերին հորդորել են աշխատել առաքման ծառայությամբ։ Գասպարյանը նշեց, որ որոշ սննդի կետեր փակվել են, իսկ որոնք դեռ շարունակում են աշխատել, հսկողություն կսահմանվի, որպեսզի այնտեղ մարդիկ չկուտակվեն։