Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների ղեկավարները կարող են Հայաստանի անդամակցության հարցը քննարկել Հավաքական անվտանգության խորհրդի առաջիկա նիստում, որը նշանակված է նոյեմբերի 11-ին։ Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը։               
 

Լիբանանը փակում է Բեյրութի օդանավակայանը, ցամաքային և ծովային սահմանները

Լիբանանը փակում է Բեյրութի օդանավակայանը, ցամաքային և ծովային սահմանները
16.03.2020 | 13:06

Լիբանանի կառավարությունը հայտարարել է կորոնավիրուսի պատճառով մարտի 18-ից մինչ և 29-ը Բեյրութի միջազգային օդանավակայանը, ցամաքային և ծովային սահմանները փակելու մասին՝ հայտնել է երկրի տեղեկատվության նախարար Մանալ Աբդել Սամադը: «Մենք այս որոշումն ընդունում ենք՝ ելնելով առողջապահության ոլորտի արտակարգ իրադրությունից, որը պահանջում է բոլոր ջանքերի մոբիլիզացում վտանգավոր վարակի դեմ պայքարելու համար»,- հայտարարել է նախարարը: Նրա խոսքով՝ ամբողջ երկրում հայտարարված է 15-օրյա կարանտին: «Փակ կլինեն պետական հիմարկությունները, ուսումնական և նախադպրոցական հաստատությունները, մասնավոր ձեռնարկությունները, բացառությամբ այն ձեռնարկությունների, որոնք պարենային անվտանգություն են ապահովում,- ասել է Աբդել Սամադը:

Դիտվել է՝ 625

Մեկնաբանություններ