Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների ղեկավարները կարող են Հայաստանի անդամակցության հարցը քննարկել Հավաքական անվտանգության խորհրդի առաջիկա նիստում, որը նշանակված է նոյեմբերի 11-ին։ Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը։               
 

Չեխիայում համերկրային կարանտին Է հայտարարված, Սերբիայում՝ արտակարգ դրություն

Չեխիայում համերկրային կարանտին Է հայտարարված, Սերբիայում՝ արտակարգ դրություն
16.03.2020 | 13:08

Չեխիայի կառավարությունը որոշել է մարտի 16-ից համազգային կարանտին հայտարարել հանրապետությունում, որը կշարունակվի մինչեւ մարտի 24-ը՝ լրագրողներին հայտարարել է Չեխիայի վարչապետ Անդրեյ Բաբիշը:


«Մենք որոշում ընդունեցինք սահմանափակել քաղաքացիների ազատ տեղաշարժը եւ խոչընդոտել կորոնավիրուսի տարածմանը Չեխիայում»,- ընդգծել է վարչապետը: Կարանտինի կապակցությամբ ավելի ուշ ժամկետ են տեղափոխվում Չեխիայի Սենատի (խորհրդարանի վերին պալատի) ընտրությունները: Սահմանների նկատմամբ հսկողությունն ուժեղացնելու համար լրացուցիչ գործի են դրվել 2000 զինծառայողներ եւ 400 մաքսավորներ: Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը արտակարգ դրություն է հայտարարել նոր տիպի կորոնավիրուսի տարածման պատճառով: Մարտի 15-ին մամուլի ասուլիսում նա ասել է. «Սերբիան այսօրվանից պատերազմ Է մղում անտեսանելի հակառակորդի՝ վիրուսի դեմ, մեր երկիրը պետք Է հաղթի: Սահմանադրության, պաշտպանության նախարարի նամակի, իմ նամակի եւ վարչապետի նամակի հիման վրա մենք որոշում ընդունեցինք արտակարգ դրություն մտցնելու մասին», հայտարարել Է նա: Ավելի վաղ Սերբիայի առողջապահության նախարարությունը հայտնել է երկրում կորոնավիրուսով վարակման 48 դեպքի մասին:

Դիտվել է՝ 660

Մեկնաբանություններ