Աշխարհի 7 գերտերությունների` ԱՄՆ-ի, Կանադայի, Ֆրանսիայի, Իտալիայի, Գերմանիայի, Մեծ Բրիտանիայի և Ճապոնիայի առաջնորդներն այսօր հեռախոսակապի միջոցով կքննարկեն կորոնավիրուսի տարածման դեմ համակարգված քայլերը՝ հայտնում է Սպիտակ տունը: Անցյալ տարի Չինաստանում բռնկված կորոնավիրուսով վարակվել է շուրջ 170 հազար մարդ, մահացել է ավելի քան 6500 հոգի: Կիրակի օրը մահվան դեպքերը Իսպանիայում կրկնապատկվել են, Ֆրանսիայում ՝ եռապատկվել, Իտալիայում` քառապատկվել: