Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների ղեկավարները կարող են Հայաստանի անդամակցության հարցը քննարկել Հավաքական անվտանգության խորհրդի առաջիկա նիստում, որը նշանակված է նոյեմբերի 11-ին։ Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը։               
 

Իսրայելում Բենի գանցը կոալիցիա ձևավորելու իրավունք է ստացել

Իսրայելում Բենի գանցը կոալիցիա ձևավորելու իրավունք է ստացել
16.03.2020 | 21:57

Իսրայելի նախագահ Ռեուվեն Ռիվլինը երկուշաբթի օրը «Կախոլ-Լավան» ընդդիմադիր դաշինքի առաջնորդ Բենի Գանցին հանձնարարել է կառավարություն ձևավորել: Երրորդ խորհրդարանական ընտրությունների արդյունքներով ընդդիմադիր ուժը ավելի քիչ պատգամավորական մանդատ էր ստացել, քան վարչապետ Բենյամին Նեթանյահուի գլխավորած «Լիկուդ» կուսակցությունը: Սակայն նախագահը հանձնարարել է նախարարների կաբինետ ձևավորել հենց Գանցին, այլ ոչ թե վարչապետին, քանի որ Գանցը հաջողության հասնելու ավելի շատ հնարավորություն ունի: Նրան կարող է աջակցել Ավիգդոր Լիբերմանի գլխավորած ուժը, առանց որի ոչ ձախակողմյան ընդդիմությունը, ոչ էլ աջակողմյան իշխող ուժը Կնեսետում չունեն մեծամասնություն:

Դիտվել է՝ 815

Մեկնաբանություններ