Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների ղեկավարները կարող են Հայաստանի անդամակցության հարցը քննարկել Հավաքական անվտանգության խորհրդի առաջիկա նիստում, որը նշանակված է նոյեմբերի 11-ին։ Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը։               
 

Իտալիայում կորոնավիրուսի հետևանքով մահացել է աշխարհի ամենահայտնի ճարտարապետներից մեկը

Իտալիայում կորոնավիրուսի հետևանքով մահացել է աշխարհի ամենահայտնի ճարտարապետներից մեկը
16.03.2020 | 22:01

Իտալիայում կորոնավիրուսի հետևանքով մահացել է համաշխարհային ճանաչում ունեցող ճարտարապետ Վիտորիո Գրեգոտին. նա 92 տարեկան էր: Գրեգոտին հոսպիտալացվել էր Միլանում: Գրեգոտիի նախագծած հայտնի շինությունների ցանկում են Բարսելոնայի Ամառային օլիմպիական խաղերի մարզադաշտը, Գենոայի «Մարասի» մարզադաշտը, Միլանի «Արչիմբոլդի» օպերային թատրոնի շենքը:


Իտալիայի քաղաքացիական պաշտպանության ծառայության ղեկավար Անջելո Բորելին հայտնել է, որ վերջին օրվա ընթացքում Իտալիայում կորոնավիրուսից մահացել է 368 մարդ: Երկրում այս պահին վարակվածների ընդհանուր թիվը 20 603 է։ Վարակման դեպքերի աճը նույնպես ռեկորդային է և մեկ օրում հասնում է 2853-ի։
«Մենք գրանցել ենք ապաքինման 369 դեպք, ընդհանուր թիվը կազմում է 2335»,- նշել Բորելին։ Նրա խոսքով՝ Իտալիայում մահվան ելքով դեպքերի դինամիկան արդեն հավասարվել է հիվանդությունից ապաքինման դեպքերի դինամիկային․ ապաքինվածների և վարակվածների թիվը կազմում է 24. 7 հազար։

Դիտվել է՝ 770

Մեկնաբանություններ