Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ եվրոպական երկրները չեն կարողանում հաղթահարել միգրանտների ինտեգրումը ժամանածների մեծ թվի և պետությունների՝ նրանց ձուլումն ապահովելու անկարողության պատճառով։ Նա նաև նշել է, որ եվրոպական պետությունները պետք է ավելի մեծ ուշադրություն դարձնեն միգրանտների կրթությանը, նրանց կողմից լեզվի ուսումնասիրմանը և տեղական ավանդույթների ու սովորույթների յուրացմանը։               
 

Հայաստան-Արցախ անցագրային կետերում կիրականացվի քաղաքացիների ջերմաչափում

Հայաստան-Արցախ անցագրային կետերում կիրականացվի քաղաքացիների ջերմաչափում
16.03.2020 | 22:02

Մարտի 16-ին՝ ժամը 18:30-ից սկսած ՀՀ-ում հայտարարվեց արտակարգ դրություն: Վարչապետն ասաց, թե երկու հայտարարություն ունի անելու: Նա նշեց, թե հեռախոսազրույց է ունեցել Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի հետ և քննարկել կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակը:


«Արձանագրել ենք, քանի որ մինչ այս պահը ԱՀ-ում կորոնավիրուսի դեպք չի արձանագրվել, պետք է կոչ անենք մեր քաղաքացիներին, որ Արցախից Հայաստան և Հայաստանից Արցախ ուղևորվեն միայն բացառիկ անհրաժեշտության դեպքում: Նաև պայմանավորվենք, որ անցագրային կետերում ջերմաչափում կիրականացվի երկու կողմերից ուղևորվող քաղաքացիներին, և ջերմություն ունենալու պարագայում նրանց կխնդրենք վերադառնալ իրենց բնակության վայրեր»,-ասաց նա:

Դիտվել է՝ 917

Մեկնաբանություններ