Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների ղեկավարները կարող են Հայաստանի անդամակցության հարցը քննարկել Հավաքական անվտանգության խորհրդի առաջիկա նիստում, որը նշանակված է նոյեմբերի 11-ին։ Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը։               
 

Ադրբեջանը հրաժարվում է արտասահմանում մնացած իր քաղաքացիներից

Ադրբեջանը հրաժարվում է արտասահմանում մնացած իր քաղաքացիներից
16.03.2020 | 22:05

Ադրբեջանի սփյուռքի հետ աշխատանքների գծով պետկոմիտեն արտասահմանում բնակվող իր քաղաքացիներին դիմել է հայրենիք չվերադառնալ՝ իրենց հարազատներին կորոնավիրուսով վարակվելու ռիսկի չդիմելու, Ադրբեջանի առողջապահության համակարգին լրացուցիչ բեռ չստեղծելու համար եւ խորհուրդ տվել մնալ բնակվելու երկրներում: Ըստ «Ազադլիգի», այդ հայտարարությունը լուրջ անհանգստություն է առաջացրել արտասահմանում կոմպակտ բնակվող եւ ուսանող ադրբեջանցիների մոտ: Նրանք դա գնահատել են որպես հայրենիքի կողմից իրենցից հրաժարվելու եւ պատասխանատվությունից խուսափելու գործողություն: Թերթը Բաքվի իշխանությունների այդ քայլը որակել է խայտառակություն՝ այն դեպքում, երբ բոլոր պետություններն ամեն միջոց ձեռնարկում են իրենց քաղաքացիներին հայրենիք վերադարձնելու, առողջությունն ու անվտանգությունն ապահովելու եւ հնարավոր նպաստավոր պայմաններ ստեղծելու համար:

Դիտվել է՝ 1153

Մեկնաբանություններ