Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների ղեկավարները կարող են Հայաստանի անդամակցության հարցը քննարկել Հավաքական անվտանգության խորհրդի առաջիկա նիստում, որը նշանակված է նոյեմբերի 11-ին։ Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը։               
 

Կորոնավիրուսով պայմանավորված` Առողջապահության նախարարությունը փնտրում է կամավոր տարբեր մասնագետների

Կորոնավիրուսով պայմանավորված` Առողջապահության նախարարությունը փնտրում է կամավոր տարբեր մասնագետների
16.03.2020 | 22:17

Կորոնավիրուսային հիվանդությամբ պայմանավորված` ՀՀ առողջապահության նախարարությունը տարատեսակ միջոցառումներ իրականացնելու նպատակով հավաքագրում է կամավորների:

Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր պաշտոնական էջում գրառում է տարածել ՀՀ առողջապահության նախարարի մամուլի քարտուղար Ալինա Նիկողոսյանը:
Նա նշել է, որ նախարարություն կարող են դիմել Բժշկական համալսարանի ուսանողներ, բուժքույրական կրթությամբ անձինք, թարգմանիչներ, տվյալների բազա լրացնողներ, հոգեբաններ, սոցիալական աշխատողներ և այլ մասնագիտություն և հմտություն ունեցող անձինք:


«Հարկավոր են նաև կամավոր մեքենաներով վարորդներ, տեխնիկական անձնակազմ, որոնք պատրաստակամ են օգնել դեղորայք և սնունդ մատակարարելու հարցում»,-գրել է Նիկողոսյանը և հավելել, որ ցանկացողները կարող են զանգահարել 098 86 05 89, 077 37 11 15 հեռախոսահամարներին և նշել անունը, ազգանունը և այլ մանրամասներ:

Դիտվել է՝ 724

Մեկնաբանություններ