Մոսկվան չի հասկանում, թե ինչու Հայաստանի վարչապետը չի «հավասարակշռել» Վլադիմիր Զելենսկու Երևանում հնչեցրած հակառուսական հայտարարությունները՝ ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Մենք չենք հասկանում, թե ինչու են Հայաստանի տարածքից հակառուսական արտահայտություններ հնչում։ Այ սա մենք չենք հասկանում։ Եվ ինչո՞ւ Հայաստանի կառավարության ղեկավարը չի փորձում որևէ կերպ դա հավասարակշռել իր հայտարարություններով։ Առայժմ մենք չենք կարողանում սա բացատրել»,- հավելել է Պեսկովը։               
 

Ժամ­կե­տը կփոխ­վի

Ժամ­կե­տը կփոխ­վի
17.03.2020 | 01:15

Եվ­րո­պա­կան ֆուտ­բո­լա­յին ա­սո­ցիա­ցիա­նե­րի միու­թյու­նը (ՈՒԵ­ՖԱ) քն­նար­կե­լու է Եվ­րո­պա­յի 2020 թվի ա­ռաջ­նու­թյան անց­կաց­ման ժամ­կե­տը փո­խե­լու հար­ցը՝ տե­ղե­կաց­նում է բրի­տա­նա­կան The Tele­graph-ը։ Կազ­մա­կեր­պու­թյան ար­տա­կարգ նիս­տը գու­մար­վե­լու է մար­տի 17-ին։ Կո­րո­նա­վի­րու­սի պատ­ճա­ռով ներ­կա­յումս դա­դա­րեց­ված են եվ­րո­պա­կան գրե­թե բո­լոր մր­ցա­շա­րե­րը։ Ա­վե­լի վաղ հա­ղորդ­վել է, որ ՈՒԵ­ՖԱ-ն ա­մե­նայն լր­ջու­թյամբ դի­տար­կում է Եվ­րո­պա­յի ա­ռաջ­նու­թյու­նը 2021 թվին անց­կաց­նե­լու տար­բե­րա­կը։

Մար­տին ՀՈՒ­ՐԻ­ԽԱ­ՆՅԱՆ

Դիտվել է՝ 7493

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ