Մոսկվան չի հասկանում, թե ինչու Հայաստանի վարչապետը չի «հավասարակշռել» Վլադիմիր Զելենսկու Երևանում հնչեցրած հակառուսական հայտարարությունները՝ ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Մենք չենք հասկանում, թե ինչու են Հայաստանի տարածքից հակառուսական արտահայտություններ հնչում։ Այ սա մենք չենք հասկանում։ Եվ ինչո՞ւ Հայաստանի կառավարության ղեկավարը չի փորձում որևէ կերպ դա հավասարակշռել իր հայտարարություններով։ Առայժմ մենք չենք կարողանում սա բացատրել»,- հավելել է Պեսկովը։               
 

«Բո­լո­րիս հա­մար ծանր օ­րեր են»

«Բո­լո­րիս հա­մար ծանր օ­րեր են»
17.03.2020 | 01:16
«Բար­սե­լո­նա­յի» հար­ձակ­վող Լեո Մես­սին ինս­տագ­րա­մի իր է­ջում ու­ղեր­ձով դի­մել է մար­զաշ­խար­հին.
«Բո­լո­րիս հա­մար ծանր օ­րեր են: Մենք ապ­րում ենք` ան­հան­գս­տա­ցած լի­նե­լով կա­տար­վա­ծի հետևան­քով: Պատ­կե­րաց­նում ենք մեզ նրանց դե­րում, ով­քեր մե­ծա­պես տու­ժել են այս վա­րա­կից, կորց­րել ու կորց­նում են հա­րա­զատ­ներ: Մենք նրանց կող­քին ենք: Ես մեծ ուժ ու ե­ռանդ եմ մաղ­թում այդ մարդ­կանց:
Ա­ռող­ջու­թյու­նը պետք է լի­նի ա­ռաջ­նա­յին դե­րում: Սա բա­ցա­ռիկ պահ է: Մենք պետք է հետևենք ա­ռող­ջա­պա­հա­կան կազ­մա­կեր­պու­թյուն­նե­րի ցու­ցում­նե­րին: Միայն այդ կերպ կա­րող ենք ար­դյու­նա­վետ լու­ծել այս խն­դի­րը: Այժմ պետք է պա­տաս­խա­նա­տու լի­նենք և մնանք տա­նը: Բա­ցի այդ, այս պա­հը հիա­նա­լի ա­ռիթ է վա­յե­լե­լու ժա­մա­նա­կը մեր սի­րե­լի­նե­րի հետ, ո­րոնց հետ միշտ չէ, որ ժա­մա­նակ ենք անց­կաց­նում»։
Մար­տին ՀՈՒ­ՐԻ­ԽԱ­ՆՅԱՆ
Դիտվել է՝ 8174

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ