«Հանրապետություն» կուսակցության նախագահ, նախկին վարչապետ Արամ Սարգսյանը ֆեյսբուքի իր էջում գրել է.
«Եթէ իմ մէջ մնաք, եւ իմ խօսքերն էլ մնան ձեր մէջ, ինչ որ ուզենաք, խնդրեցէ՛ք Աստծուց, եւ ձեզ կը տրուի» (Յովհաննէս 15։7)։
Վաղը, ժամը 7-ին Վեհափառ Հայրապետը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից համազգային աղոթք է հայտարարում Հայ Առաքելական եկեղեցու զավակների հետ: Միանանք մեր տներից: Եվ թող Սուրբ Գեղարդը մեզ պաշտպանի վախերից ու հիվանդություններից»: