Այսօր Էմանուել Մակրոնը և Անգելա Մերկելը կժամանեն Թուրքիա: Ֆրանսիայի նախագահը և Գերմանիայի կանցլերը Ռեջեփ Էրդողանի հետ քննարկելու այն պայմանները, որոնց Թուրքիայի նախագահը կհամաձայնի սիրիացի փախստականներին ԵՄ սահմաններից դուրս պահելու համար: Թուրքիայի տարածքում ապաստանած մեծ թվով փախստականներ փորձում են անցնել Հունաստան, սահմանին լարված վիճակ է: Թուրքիան հայտարարել է, թե իր տարածքում գտնվող փախստականներին թույլ կտա տեղափոխվել ԵՄ, քանի որ այլևս չի կարող այդքան փախստական պահել: