Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների ղեկավարները կարող են Հայաստանի անդամակցության հարցը քննարկել Հավաքական անվտանգության խորհրդի առաջիկա նիստում, որը նշանակված է նոյեմբերի 11-ին։ Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը։               
 

ԿԸՀ. Հանրաքվեի նախապատրաստման և անցկացման աշխատանքները դադարեցվում են

ԿԸՀ. Հանրաքվեի նախապատրաստման և անցկացման աշխատանքները դադարեցվում են
17.03.2020 | 15:19

Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի նախապատրաստման և անցկացման նպատակով իրականացվող բոլոր աշխատանքները դադարեցվում են, հայտարարում է ԿԸՀ-ն: Հիմք ընդունելով արտակարգ դրություն հայտարարելու մասին կառավարության որոշումը և ղեկավարվելով Սահմանադրության ու «Հանրաքվեի մասին» սահմանադրական օրենքի համապատասխան դրույթներով՝ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը տեղեկացնում է, որ «հանրաքվեի նախապատրաստման և անցկացման նպատակով իրականացվող բոլոր աշխատանքները, գործընթացները և միջոցառումները դադարեցվում են գործընթացի բոլոր մասնակիցների կողմից»:

Դիտվել է՝ 1065

Մեկնաբանություններ