Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների ղեկավարները կարող են Հայաստանի անդամակցության հարցը քննարկել Հավաքական անվտանգության խորհրդի առաջիկա նիստում, որը նշանակված է նոյեմբերի 11-ին։ Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը։               
 

Ալյուրի, ցորենի, շաքարավազի, ձեթի, կարագի, պանրի, թթվասերի և նման ապրանքների խնդիր ՀՀ-ում չկա

Ալյուրի, ցորենի, շաքարավազի, ձեթի, կարագի, պանրի, թթվասերի և նման ապրանքների խնդիր ՀՀ-ում չկա
17.03.2020 | 15:52

Հայաստանում ալյուրի, ցորենի, շաքարավազի, ձեթի, կարագի, պանրի, թթվասերի և նման ապրանքների խնդիր չկա, լրագրողների հետ հանդիպմանն ասաց տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանը։ «Մենք 44 անուն ապրանք ենք մոնիտորինգ անում, ամենաշատը գնվել է նպարեղենը, հիմա էլ ճանապարհին կա նոր բեռ, որը հասնում է ՀՀ, պահեստներում նույնպես կա», - ասաց ՏՄՊՊՀ նախագահը։ Նա քաղաքացիներին հորդորեց մնալ գնումներ կատարելու խելամիտ սահմաններում։
«Հասկանում ենք, որ մարդիկ խուսափում են ամեն օր խանութ գնալու երևույթից, բայց հավաքվել խանութներում և հերթեր կուտակել, դա ևս ավելի մեծ խնդիր է», - ասաց Գևորգյանը:

Դիտվել է՝ 1104

Մեկնաբանություններ